ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ղարաբաղի հայությունը՝ երբևէ չի հանձնվելու, ժամանակն է արդեն այնտեղից մաքրել սատկած աղավնիներին» Միլոնով
27/01/2023
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը գնահատել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի ապաշրջափակման հավանականությունը (հայկական անունը Արցախ է)։
RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ անհիմն են, դաժան և խախտում են միջազգային պայմանագրերը։
Միլոնովը կոչ է արել վերադարձնել Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հայերը չեն հանձնվի և չեն լքի իրենց տները։