«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում բողոքի ցույցերը պատել են երկրի գրեթե բոլոր քաղաքները.

24/09/2022

Ցուցարարները գրավել են մայրաքաղաքի փողոցները, այրել մեքենաներ, հարձակվել ոստիկանների վրա, կան զոհեր և վիրավորներ։ Զոհերի թիվը ըստ SNN իրանական հեռուստաալիքի հասել է 41-ի։ Ուժայինները ամբողջությամբ կորցրել են քաղաքի վերահսկողությունը։

Իսկ այս ֆոնին հատկանշական է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Իլոն Մասկի իրենց թվիթերյան էջերում կատարած հայտարարությունը, թե պետք է Իրանի վրա ակտիվացնել StarLink- ը` Իրանի կառավարության կողմից արգելափակված ինտերնետը ցուցարարներին վերադարձնելու նպատակով։