«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և թուրք դեսպանը հանդիպել են

23/09/2021

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը:

Թուրքական «Sözcü» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև:

Հանդիպման մասին հայտնել է թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել աֆղան ժողովրդին և հարաբերություններ կառուցել՝ հիմնված պատմական կապերի վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթական, առողջապահական մի շարք հարցերի շուրջ: