Տավուշի մարզպետը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչի հետ քննարկել է ապաստարանների կառուցման հարցեր
18/08/2020
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։
Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում՝ քննարկվել է ապաստարանների կառուցման ծրագրերը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:
Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն: