«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս խաղաղապահները պլանային ուսումնավարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիտակետերում

15/06/2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովում, Լաչինի միջանցքի երկայնքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխում:
Այսպիսով, պլանային եղանակով, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական պատրաստության դասեր են անցկացնում: Դիտակետի անվտանգությունն ապահովելու դասընթացների ընթացքում խաղաղապահները մշակել են սադրիչ գործողությունները կանխելու, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները՝ հերթապահ ստորաբաժանումների և մեկ մարտական  հաշվարկի ներգրավմամբ:
Ազդանշանն ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանություն են զբաղեցրել նախապես կահավորված դիրքերում: Պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները:
Մարզման պլանի համաձայն՝ ԲՏՌ-82Ա-ից մեկը խափանված է եղել և հրդեհվել է: Հրդեհը մարելու համար անհապաղ ժամանել է մեկ մարտական հաշվարկ:
Իր հերթին, խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մշակել են առաջին բուժօգնության տրամադրման և պայմանականորեն վիրավորված զինծառայողի տարհանման ստանդարտները:
Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն եղել, չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար: