«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փորձել էր սպանել արջին ու վնասվածքներ էր ստացել

08/05/2021

Մայիսի 7-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ:
Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդը իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա:

Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է: Ի վերջո, օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին:


Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: