Գուտերեշ․ Աշխարհում մոտ 800 մլն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ
27/05/2026
Ամբողջ աշխարհում մոտ 800 մլն մարդ դեռևս ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ աղքատության կրճատման և զարգացման գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում, որը սկսել է իր աշխատանքը Պեկինում։
«800 մլն մարդ՝ կանայք, երեխաներ և տղամարդիկ, դեռևս ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում՝ հեռավոր գյուղական համայնքներից մինչև գերբնակեցված քաղաքային աղքատաթաղամասեր», - նշվում է ուղերձի տեքստում։ Փաստաթուղթը ընթերցել է Չինաստանում ՄԱԿ-ի համակարգի մշտական համակարգող Սթիվեն Ջեքսոնը։