«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նորվեգիայի վարչապետը հայտարարել է COVID-19-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին

05/11/2020

Նորվեգիայի իշխանությունները կորցնում են վերահսկողությունը կորոնավիրուսի հետ կապված իրադրության նկատմամբ, նոր միջոցներ են հարկավոր վարակի տարածումը սահմանափակելու համար, հայտարարել Է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը:

Ինչպես գրում Է Guardian-ը, վարչապետը խորհրդարանում ազդարարել Է նոր քովիդային սահմանափակումներ մտցնելու մասին:

Նորվեգիան երկար ժամանակ եղել Է Եվրոպայի՝ կորոնավիրուսի տարածման առավել ցածր մակարդակ ունեցող երկրներից մեկը, սակայն հոկտեմբերին COVID-19-ով հիվանդացությունն սկսել Է աճել եւ ռեկորդներ սահմանել:

«Մեզ մոտ սկսել Է կտրուկ աճել կորոնավիրուսի դրական թեստերի թիվը, իրադրությունը դարձել Է շատ լուրջ, եւ մենք սպասելու ժամանակ չունենք ստուգելու, թե արդյոք բավական արդյունավետ են եղել այն միջոցառումները, որոնք սահմանվել են անցած շաբաթ»,-ասել Է Սոլբերգը:

Անցած շաբաթ երկրում սահմանափակել են զանգվածային միջոցառումների թվաքանակը, ինչպես նաեւ սահմանափակվել Է աշխատանքային միգրանտների մուտքը:

Նոյեմբերի 5-ին Սոլբերգը առաջարկել Է թույլ տալ տանը միաժամանակ ընդունել հինգ հոգուց ոչ ավելի հյուրերի, քաղաքացիներին հանձնարարել՝ չեղարկել ոչ պարտադիր ուղեւորությունները եւ բարերին արգելել Է կեսգիշերից հետո աշխատել:

Օտարերկրացիներին երկիր թույլ կտան միայն կորոնավիրուսի բացասական թեստեր ներկայացնելով:

Բացի այդ, պաշտոնյաները հնարավոր են համարում, որ կսահմանափակեն առերես ուսուցումը դպրոցներում եւ համալսարաններում:

Անցյալ շաբաթ Նորվեգիայում գրանցվել Է COVID-19-ի 3118 նոր դեպք՝ մեկ շաբաթ առաջվա 1718-ի դիմաց: Worldometers-ի տվյալներով՝ ընդամենը Նորվեգիայում համավարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակվելու 22 հազար 578 դեպք, 282 հիվանդ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: