
Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, կա զոհ
27/01/2023
Այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ն։
Հարձակումը հետ մղելիս սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է։
Ադրբեջանական կողմը հետաքննություն է իրականացնում։