
Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ
27/03/2022
Թբիլիսիում բողոքում են վառելիքի թանկացման դեմ։ Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղից երթով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։
Քաղաքացիներն ասում են, որ վառելիքի գինը հասել է պատմական առավելագույնի, և այժմ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ։ Ցուցարարները պահանջում էին վերացնել ակցիզի հարկը, ինչը, ըստ նրանց, կբերի վառելիքի գնի նվազմանը։
Վառելիքի գների թանկացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները՝ Հերոսների հրապարակի և Լագունա Վերեի հարակից տարածքում փակել են ճանապարհը։
Թբիլիսիի պարեկային ոստիկանության գլխավոր բաժնի ղեկավար Լաշա Ջոխաձեն ցուցարարներին կոչ է արել բացել ճանապարհը։ Իրավապահները ցույցի ժամանակ բերման են ենթարկել մոտ տասը մարդու։
Ցուցարարները բացել են ճանապարհի մի մասը։