«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԲ-ի թագուհին և արքայազնը միջոցառմանը մասնակցել են առանց դիմակի

16/10/2020

Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը մասնակցել է արքայական նստավայրից դուրս անցկացվող միջոցառմանը՝ հայտնում է BBC-ն:

Թոռան՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ նա հանդիպել է գիտնականների հետ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Covid-19-ի դեմ պայքարի մեթոդների ստեղծմանը: Բացի դրանից՝ նրանք հանդիպել են այն թիմին, որը մասնակցել է 2018-ին Սոլսբերիում Ռուսաստանի անվտանգության ծառայության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման հետաքննությանը:

Ո՛չ թագուհին, ոչ էլ արքայազնը բժշկական դիմակներ չեն կրել: Հանդիպմանը հրավիրված բոլոր 48 անձինք, սակայն, անցել են Covid-19-ի թեստը: Բուքինգհեմյան պալատում վստահ են եղել, որ ձեռնարկվել են թագուհու անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: