
Զելենսկի. «Մայիսի 15-ին Թուրքիայում սպասելու եմ Վլադիմիր Պուտինին»
12/05/2025
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում սպասելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես չորեքշաբթի օրը կլինեմ Թուրքիայում, հույս ունեմ, որ այս անգամ ռուսները պատճառաբանություններ չեն փնտրի»:
X-ում կատարած գրառման մեջ, հիշատակելով մայիսի 12-ից 30-օրյա ամբողջական և տևական հրադադարի հաստատման իրենց առաջարկը, Զելենսկին հավելել է նաև, որ ակնկալում են դրա իրագործմանը և այդպիսով, դիվանագիտության համար անհրաժեշտ իրավիճակի ձևավորմանը: