«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկրաշարժ Թուրքիայում

17/01/2021

Թուրքիայի Էլյազիգ նահանգում 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվել է Էլազիգ քաղաքում, գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12: 24-ին ՝ 17,14 կմ խորության վրա:

Ցնցումներ զգացվել են հարակից տարածքներում: Նշենք, որ անցյալ տարվա հունվարի 24-ին Էլազիգ նահանգի Սիվրիջ շրջանում 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, զոհվել էր 41 մարդ, վիրավորվել էր 1466-ը: