_1660998599.jpg )
Իրանը Ռուսաստանի հետ համատեղ Բայկոնուր տիեզերակայանից արձակել է «Խայամ» նոր արբանյակը
Համատեղ «Խայամ» նախագծի շրջանակներում մշակված արբանյակի արձակումը՝ բնապահպանական գործառույթների լայն շրջանակով, ցույց տվեց, որ Իրանը զարմանալի առաջընթաց է գրանցել օդատիեզերական արդյունաբերության մեջ, հաղորդում է Mehr-ը:
Պարսիկ փիլիսոփա եւ բանաստեղծ Օմար Խայամի (1048-1131) անունը կրող «Խայամ» համատեղ նախագծի արբանյակը ուղեծիր է արձակվել ռուսական «Սոյուզ» հրթիռով Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից 2022 թ. օգոստոսի 9-ին՝ տեղական ժամանակով 10:22-ին:
«Խայամ» արբանյակն արձակվել է Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից՝ Ռուսաստանի հետ համագործակցությամբ։
«Խայամ» արբանյակից առաջին ազդանշանները ստացվել են իրանական «Մահդաշտ» տիեզերակայանում, որը պատասխանատու է արբանյակի վերահսկման համար, արձակումից մոտ 90 րոպե անց։
Կայանի տեխնիկական մասնագետների նախնական գնահատականներով՝ «Խայամ»-ի բոլոր համակարգերը նորմալ աշխատում են։
Իրանի տիեզերական գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ արբանյակն արձակման առաջին իսկ օրվանից ամբողջությամբ կվերահսկվի իրանցի փորձագետների եւ տեխնիկների կողմից: «Ոչ մի այլ երկիր նման տեղեկատվության հասանելիություն չի ունենա, իսկ այլ երկրի կողմից արբանյակային պատկերները ռազմական նպատակներով օգտագործելու մասին լուրերը կեղծ են», - հավելել է գործակալությունը։
Արբանյակը կօգնի բարելավել գյուղատնտեսության արտադրողականությունը, ուսումնասիրել ջրային ռեսուրսները, դիմակայել բնական աղետներին եւ վերահսկել սահմանամերձ տարածքներն ու հանքարդյունաբերությունը, ասվում է իրանական լրատվական գործակալության մեջ: