«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹՎԱ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Աշոտ Ներսիսյան «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար

19/07/2020

Անցյալ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արդեն արձանագրվելու են որպես հայոց պատմության հերոսական դրվագներ, որոնք մեկ անգամ ևս վկայում են մեր բազմիցս հնչեցրած այն տեսակետի ճշմարտության մասին, որ մեր պատմության ընթացքում ինչ հաղթանակներ, որ տարել ենք, մե´նք ենք տարել և պետք չէ մեր խնդիրների լուծումը աղերսել օտարներից, այլ հաղթանակներով է պետք նրանց պարտադրել հարգելու մեզ և մեր արդարացի ձգտումները: Հասկանալի է հայոց բուռն ոգևորությունը, հաղթանակի բերկրանքը, որ ճաշակում է մեր ժողովուրդն այս օրերին: Հասկանալի են նաև մեր՝ ազերիներից ուժեղ լինելու կոչերն այս օրերին, մեր քաջարի պահապանների՝ զինվորների մասին գովքն ու փառաբանումը, բայց մեր հոգին կրծում է ցավն ու ափսոսանքն այն հերոսների համար, որոնք արդեն մեզ հետ չեն և իրենց մատաղ կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության սրբազան զոհասեղանի վրա: Ոմանց արյան և շատերի հերոսության գնով ՀՀ –ն տիրացավ կարևորագույն դիրքերի` նոր երաշխիքներ բերելով սահմանամերձ գյուղերին՝ խաղաղ ապրելու և արարելու համար: Սակայն այս ռազմական փայլուն իրադարձություններն օգնեցին առավել հստակեցնելու մեզ համար չափազանց կարևորագույն խնդիրներ, որոնք են՝ ներքին թշնամու քաղաքական դիմանկարի ամբողջացումը, գերտերությունների՝ այդ իրադարձությունների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի ճիշտ ընկալմամբ մեր խնդիրներով շահագրգռվածության ձևականությունը, ՀՀ քաղաքական իշխանությունների նկատմամբ նոր քաղաքական մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, բանակցությունների իբրև թե ձախողմամբ արդեն մեր պատմության մեջ գրված Հուլիսյան ճակատամարտերի կամ ադրբեջանական հարձակման պատճառաբանման սնանկությունը և այլն: Հարկավ, պետք չէ, ինչպես ասում են, գլխապտույտներ ունենալ այս հաջողությունից, այլ պետք է դատել սթափ և միանշանակ հիշել մեկ բան, որ դեռ պատերազմը չի ավարտվել, պետք է լուռ և հիմնովին ձեռնարկել նոր քայլեր՝ ամեն րոպե պատրաստ դիմակայության: Բայց, ինչպես նշեցինք, վերջին ռազմական իրադարձությունները մի քանի լուրջ քաղաքական հետևությունների տեղիք են տալիս, որոնց համազգային ընկալումը առավել, քան անհրաժեշտ է: Դրանք են.

ՀՀ ներքաղաքական կյանքի այսպես կոչված ընդդիմադիր ուժերը և ինչ – ինչ հակաիշխանակիան թունոտ քարոզչությամբ լցված կազմակերպությունները և անհատները լիարժեքորեն բացահայտեցին իրենց իրական դեմքը: Նրանք նույնիսկ պատերազմական իրավիճակը չուզեցին բաց թողնել՝ վարչապետին վարկաբեկելու և մեղքը նրա վրա բարդելու համար: Մենք չենք ուզում անուններ տալ, բայց բոլորը գիտեն, թե ովքեր են դրանք: Պետականության շահերի պաշտպանելը բոլոր առումներով համարելով գերնպատակ և, ինպես արտահայտվել ենք տարբեր առիթներով նաև վերջերս, և այդ շահերով պայամանավորված ոչ թե տասներրորդական, այլ հարյուրերրորդական պլան մղելով իշխանության խնդիրը` առնվազն պետականության թշնամի կարող ենք համարել բոլոր նրանց, ովքեր ռազմական բուռն իրադարձությունների ընթացքում դնում են իշխանության հարց: Նրանց մենք ավելի վնասակար ենք դիտարկում մեր պետության համար, քան մեր հայտնի թշնամուն, որովհետև եթե վերջինիս ծրագրերը պարզ են, ապա միանգամայն մութ են ներքին որոշ ուժերի նպատակները: Անկախ այն հանգամանքից, թե ինչ սխալներ են թույլ տվել կամ թույլ կարող են տալ իշխանությունները, ապա այդ սխալները պետք է դիտարկել քաղաքական անհրաժեշտ մշակույթի առկայությամբ, այլ ոչ թե թշնամական այնպիսի բառապաշարի արտաբերմամբ, որ իրեն նույնիսկ թույլ չի կարող տալ մեր վաղեմի թշնամին՝ ելնելով դիվանագիտության և քաղաքական մշակույթի ամենտարրական նորմերից: Անտեսվում է մի պարզ ճշմարտություն՝ չի կարելի խաղալ մեր պետության վարկի հետ: Նորից հնչեցնենք օրեր առաջվա մեր հարցադրումը. եթե այս հարձակումը կամ ընդհարումը կամ ճակատամարտ հիշեցնող իրադարձությունը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ վարչապետը ձախողել էր բանակցույթունները նախկին ֆորմատով, ապա դա պետք է ենթադրի, որ երբ նախորդ նախագահը բանակցություններ էր վարում՝ այդպիսի հարձակումներ չպետք է լինեին: Բայց ու°մ համար պարզ չի այս տարրական ճշմարտությունը՝ կրակոցները եղել են անկախ բանկցություններից, ավելին՝ ապրիլյան հզոր ճակատամարտը 1916թ. եղավ հընթացս բանկցությունների, որում հարյուրից ավել զոհեր տալով կանգնեցվեց թշնամին, բայց որի հետևանքը եղավ տարածքային կորուստը: Ուրեմն բավական է սուտ տեսություններով սնենք մեր վախեցած ժողովրդին:

Պայթեց այն փուչիկը, որ սահմանների ամրապնդման համար, բանակի զինտեխնիկայով հագեցման համար աշխատատնքները բարձիթողի վիճակում էին: Ցավոք, դարձյալ շրջանառվում է այն թեզը, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել վարչապետից անկախ, և ոմանք նրա փառքը տանում են միայն հերոս հրամանատարներին, գեներալներին, պաշտպանության նախարարին: Օգտագործվում է վարչապետի այն արտահայտույթունը, թե մոլորված Уаз –ից է սկսվել ամեն ինչ: Հարց է առաջանում՝ մի°թե տարրական մարտավարությունից այդքան զերծ է եղել թշնամին, որ պետք է այդ մեքենայով, որը մի նռնակից կարող է կտոր – կտոր լինել, դիվերսիոն հարձակում սկսեր: Ուրեմն իրոք այն կարող էր մոլորվել, կամ էլ անտեղյակ էր մեր զինուժի կողմից գրավված դիրքերում ստեղծված նոր իրավիճակից: Բայց արդյոք դա նշանակո°ւմ է, որ բանակը առանց վերին իշխանական մարմնի տեղյակության սկսեց այդ հակագրոհը: Ակամայից հիշում ես առաջին նախագահի հանդեպ ցայսօր հնչեցվող մեղադրականները՝ նա տեղյակ չէր Շուշիի գրավումից, նա դեմ էր ինչ – ինչ տարածքների գրավմանը և այլն: Կարծես թե նույն է կրկնվում: Մեր դժբախտություններից մեկն էլ եղել և մնում է այն, որ սիրում ենք ընդհանուր դերակատարներից կտրել և ստեղծել կուռքեր, այն դեպքում, երբ պետք չէ մեկին բարձրացնելով անպայման մեկին սևացնելը, այլ հերոսին գնահատել այն ճակատի վրա, որում եղել է, քանզի կան տարբեր ճակատներ՝ ռազմի, գաղափարական կռվի, դիվնագիտական կռվի և այլն: Հուլիսյան մարտերի պարագայում, որի մասին դեռ կգրվի, անհարժեշտ է խոսել ՀՀ զինված ուժերի հաղթանակի մասին և ոչ թե սոսկ առանձին ռազմական հրամանատարների, որոնք կերտողն են այն հաղթանակի, որի համար մարտը պետական քաղաքականության հետևանք պետք է լինի միայն: Չենք ցանկանում մտածել անգամ, որ այս պարագայում այսպես չէր: Եթե այս ամենը տեղի է ունեցել առանց գերագույն հրամանտարի գիտության, ապա ինչո°ւ ենք կանգ առնում: Օ˜ն, ուրեմն առաջ մինչև Կուր, էլ ինչի° են սպասում մեր հիրավի մեծարանքի ու փառքի արժանի հրամանատարները: Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ կա մեկ պարզ ճշմարտություն՝ Արցախն իրոք Հայաստան է և պետք չի վախենալ այդ ճշմարտույթունը բարձրաձայնելուց:

Բարձրացավ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, որը չէր պահպանում արդեն նախկին նշաձողը: Սակայն, օրեր առաջ մեր կայքի մի վերլուծականում այն կարծիքն էինք փորձել հիմնավորել, որ նրա վարկանիշի անկումն ուղիղ համեմատական չէ այլ քաղաքական ուժերի վարկանիշի բարձրացմանը: ՀՀ – ում չկա այն ուժը, որ կարող է վերցնել իշխանությունը: Այժմ այդ կարծիքն ավելի ամրապնդվեց: Կորոնվիուսի տարածած վախի և դրա հանդեպ մեր ժողովրդի հոգեբանական տեղատվության պայմաններում այս հաղթանակը ունեցավ գոտեպնդիչ նշանակություն, նոր ուժ հաղորդեց Նիկոլ Փաշինյանին՝ իր հռչակած կարգախոսներով պայքարը շարունակելու առումով: Բայց, կարծում ենք, որ այդ վարկանիշի առավել բարձրացմանը կնպաստեր արդեն ժողովրդի համար մեղմ ասած անընդունելի և ոչ համակրելի առողջապահության նախարարի հեռացումը, որի պահվածքն ու գործելակերպը խիստ բացասաբար է անդրադառնում մեր ժողովրդի հոգեբանության վրա, տարածում է խուճապ, նպաստում սթրեսների: Սա էլ իր հերթին նպաստում է ներքին ճակատի թուլացմանը: Պատհական չէ, որ այդ վիրուսի դեմ պայքարի ձախողումը ընդդիմադիրները կապում են առաջին հերթին հենց վարչապետի անձի հետ: Նա, կարծում ենք, որ պետք է վերջ տա այն դիմակահանդեսին, որի գլխավոր կազմակերպիչներից է այդ անձնավորությունը և արտակարգ դրությունը տանի միայն առողջապահության համակարգ: Սա կլինի նրա ամենաողջունելի քայլերից մեկը:

Եվ վերջապես, հուլիսյան մարտերի քաղաքական ամենակարևոր հետևանքներից էր այն, որ մեկ անգամ ևս գերտերությունները ցույց տվեցին, որ իրենք անզոր են մեր խնդիրները լուծելու, որ նրանք միայն կարող են հայտարարություններ և հանդարտության կոչեր անել երկու կողմերին, որ ՀԱՊԿ – ը ձևական կառույց է, որ պետք է, եթե անհրաժեշտ է, անտեսել համաշխարհային կարծիքը և հակառակորդին հաղթելով՝ բերել բանկցությունների դաշտ և ոչ թե դրանց գնալ ինչ –որ Մինսկի խմբի միջնորդության արդյունքում: Ռուսը մեզ համար չի կռվի, չի կռվի ամերիկացին և պարսիկը: Նրանք կընդունեն միայն այն խաղաղության դաշնագիրը, որը կծնվի մեր և մեր թշնամու համատեղ որոշման արդյունքում, որտեղ ավելի շատ կզիջի սպիտակ դրոշակ պարզածը: Պետք չէ ընկնել այն ցնորքների գիրկը, համաձայն որոնց իջնենք Կուր, գրավենք Բաքուն: Բայց պետք է հնարավորինս առաջ գնալ, որ եթե աշխարհի հզորները մեզ արդեն կանգնեցնեն, ավելի քիչ հետ գանք: Ինչքան շատ առաջ գնանք, այնքան քիչ ենք հետ գալու: Այս պահին, մեր կարծիքով սա է ամենաճիշտ կարգախոսը: Բացի այդ, եթե նպատակ ունես, ինչու° ես բարձրաձայնում: Պատրաստվիր լուռ, խելամտորեն, քոչարի պարիր հաղթանակից հետո միայն, ինչպես վերջին օրերին: Իսկ ինչ վերաբերում է ԱԷԿ - ին խփելու սպառնալիքներին, ապա դրանց ականջ կախել պետք չէ: Քաղաքական հայտարարությունները հոգեբանական գրոհի մի մասն են: Հանգիստ լինենք: