ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ նախագահական ընտրությունները և մեր քաղաքական ապագան
24/07/2024
Ով էլ դառնա ԱՄՆ նախագահ, միևնույնն է, շատ աշխատելու կարիք է զգացվելու։ Բայդենի խաղից դուրս գալը միանգամայն ճիշտ որոշում էր, քանի որ եթե նա մնար, դեմոկրատները վստահաբար կպարտվեին մրցապայքարում։ Թրամփի ընտրվելու պարագայում կանգնեցվելու է ռուս-ուկրաինական հակամարտությունը, Արևմուտքը հեռանալու է Հարավային Կովկասից, իսկ ՌԴ-ն վերականգնելու է իր դիրքերն այստեղ։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի գիտաշխատող , քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունների քաղաքական հետևանքները: