«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԽՄԿ-ն մասնակցել է 17 հայ ռազմագերիների հայրենադարձման գործողությանը

04/10/2022

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԿԽՄԿ-ն, որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայրենադարձման գործողությանը, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունները հայկական կողմին են վերադարձրել սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ պահվող հայերին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԽՄԿ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Վերադարձածների թվում են այն անձինք, որոնց այցելել ենք սեպտեմբերի 23-ին՛՛,-ասած է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների. հայտնի են նրանց անունները: