«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը՝ նոր սադրանքները բացառված չեն. վարչապետ

30/09/2022

Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, եւ այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարելի է ասել, կայուն պահպանվում է: Այս մասին այսօր ուղիղ եթերում Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Այդ առումով, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի ագրեսիվ եւ ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն՛՛,-նշեց նա:

Հարցին, թե ինչու հենց այս փուլում եղավ սեպտեմբերի 13-ի էսկալացիան, վարչապետը պատասխանեց. «Հենց օրվա վերաբերյալ դժվար կլինի կռահումներ անել, բայց ժամանակաշրջանի առումով, կարծում եմ՝ էական է, որ ըստ էության, միջազգային ամբողջ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այս առումով հատկանշական է 44-օրյա պատերազմի շրջանը, երբ կենտրոնացած էին համավարակի վրա եւ դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա նույն վիճակն է այսօր, երբ Ուկրաինայի շուրջ իրավիճակի բերումով նաեւ երկրները առաջիկա ձմռան նախապատրաստության առումով կենտրոնացած են այդ խնդիրների վրա եւ գուցե էներգետիկ բաղադրիչի կարեւորության ավելացումը ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ»: