Իսրայելը դիտարկում է Ստամբուլում իր հյուպատոսությունը փակելու հարցը
Իսրայելը դիտարկում է Ստամբուլում իր հյուպատոսությունը փակելու հարցը, որը ապրիլին հրաձգության թիրախ էր դարձել։
Անկարայում Իսրայելի դեսպանատունը կմնա բաց, սակայն այն դեռևս զրկված է դիվանագիտական անձնակազմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելական հողում իրականացված և Գազայում պատերազմ բորբոքած ահաբեկչական հարձակումից հետո նրանց տարհանման պատճառով։
Դիվանագետները նույն կերպ դուրս են բերվել նաև Ստամբուլի հյուպատոսությունից, որը գտնվում է Թուրքիայի ամենամեծ քաղաքի բիզնես թաղամասում, և այդ ժամանակվանից ի վեր երկու հաստատություններն էլ համալրված են թուրքական անձնակազմով։
«Հարցը քննարկման փուլում է։ Ոչ մի որոշում չի կայացվել»,- պնդել է աղբյուրը՝ անդրադառնալով երկրաշարժի նախապատրաստական միջոցառումների շրջանակում Ստամբուլի հյուպատոսության շենքը քանդելու ծրագրերին։
«Ոմանք պնդում են, որ այս թափուր տարածքները, որոնք պատկանում են մեզ, մեծ գումարներ են նստում մեզ վրա»,- ասել է աղբյուրը։
https://www.timesofisrael.com/left-empty-for-over-2-years-israel-said-weighing-closure-of-istanbul-consulate/