«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում վաճառվող բրինձը կենթարկվի լաբորատոր հետազոտության

22/01/2023

Քանի որ պետական պահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված բրնձի տեսակներից մեկի համային և հոտային առանձնահատկությունները հանրության որոշ շրջանակների մտահոգությունն է առաջացրել, տեղեկացնում ենք, որ այս պահին տվյալ ապրանքատեսակն ամբողջությամբ հեռացված է վաճառքի դարակներից, իսկ նմուշը ուղարկված է լաբորատոր հետազոտության․ արդյունքը հայտնի լինելուն պես՝ կհանրայնացվի։

Այս  մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հայտնում ենք, որ վաճառքի կետերում առկա է միայն բրնձի՝ լուսանկարներում պատկերված տեսականին, ինչը վաճառվում է համապատասխան թույլտվության համաձայն։