«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայթյունից մահացած Ջեմմա Նազարյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար գնումներ կատարելու

15/08/2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Նազարյանի համագյուղացիներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:

61-ամյա Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ եւ այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։

«Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,- ասաց համագյուղացին:

Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։