«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Իրանում երրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 100 դեպք․ մահվան ելքով դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

16/06/2020

Իրանում երրորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 100 դեպք, համավարակի սկզբից այստեղ COVID-19-ից մահացել է ավելի քան 9 000 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2563 նոր դեպք, մահացել է 115 մարդ։

Փետրվարի 19-ին գրանցված առաջին դեպքից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 192 439-ի, որից 9065-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 152 675 մարդ։

Հունիսի 14-ին Իրանն ավելի քան երկու ամսվա մեջ առաջին անգամ գրանցել է օրական կորոնավիրուսից մահվան ավելի քան 100 դեպք, մինչ այդ եռանիշ ցուցանիշ գրանցվել էր ապրիլի 13-ին։ Թվերի նման կտրուկ ավելացումը պայմանավորված է Իրանում հունիսին վարակակիրների թվի զգալի աճի հետ։

Ավելի վաղ երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ իշխանությունները բնակչության՝ անվտանգության կաննոններին չհետևելու դեպքում ստիպված կլինեն կրկին սահմանափակումների ռեժիմ սահմանել։ Նախկինում Ռոհանին նշել էր, որ Իրանը չի կարող կորոնավիրուսի պատճառով դադարեցնել երկրի տնտեսական գործունեությունը, ուստի՝ բնակչությունը պետք է սովորի COVID-19-ի պայմաններում ապրել, քանի որ հստակ պատկերացումներ, թե երբ համավարակը կավարտվի, չկան։

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am