«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ընդդիմության պահվածքը նման է այն երեխայի պահվածքին, որի ցանկությունը չեն կատարում, և նա սկսում է մանր չարաճճիություններ անել». Անի Սամսոնյան

10/06/2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

-Տիկի՛ն Սամսոնյանտարատեսակ մեկնաբանությունների արժանացավ երեկվա միջադեպըերբ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներից երեք կանայք մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք՝ իրենց դժգոհությունն արտահայտելու նախարար Անահիտ Ավանեսյանինորն օրեր առաջ ճեպազրույցի ժամանակ ըստ էության ողջունել էր ոստիկանության գործողությունները բողոքի ակցիաների ժամանակՈրպես նախկին պատգամավոր՝ դուք ինչպե՞ս կբնորոշեք ու կգնահատեք տեղի ունեցածը:

– Ընդդիմության պահվածքը նման է այն երեխայի պահվածքին, որի ցանկությունը չեն կատարում, և նա սկսում է մանր չարաճճիություններ անել, օրինակ՝ վազը ջարդել, տատիկի փեշից քաշել կամ խաղալիքներն այս ու այն կողմ շպրտել։ Սա արդեն լուրջ մտահոգության խնդիր է, որովհետև բոլոր դեպքերում այդ մարդիկ պաշտոնյա են, բայց որքան հնարավոր է վարկաբեկում են պաշտոնյայի դիրքն ու նշանակությունը։

Այո՛, յուրաքանչյուր պատգամավոր կարող է անարգել ելումուտ ունենալ պետական հաստատություններ, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ պատգամավորը, ելնելով իր մանդատի անձեռնմխելիությունից, կարող է խուլիգանավարի ներխուժել որևէ նախարարության շենք։

Պետական հաստատությունների նկատմամբ պարտավոր են հարգանք ցուցաբերել և՛ քաղաքացիները, և՛ պաշտոնյաները։ Եթե պաշտոնյաները հատում են այդ կարմիր գիծը, բացասաբար են ազդում քաղաքացիների իրավագիտակցության վրա։ Եվ որևէ մեկը թող չարդարանա՝ թե բա Նիկոլն էլ էր անում։ Եթե ընդդիմությունը կարծում է, որ ավելի լավն է, ավելի ինտելեկտուալ է և բարձր կարծիք ունի իր մասին, ապա թող ինքը չանի։

– Մարդիկորոնք ողջունում էին պատգամավորների այդ արարքը ու վրդովվում վերջիններիս քննադատողների պահվածքիցնշում ենոր այդ քննադատողները լռում էին այն ժամանակերբ նույն առողջապահության նախարարը «նկուղում՝ պարկերի մեջ լցրածմեր տղաների մասունքներն էր պահում»:

– Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարծում, որ նախարարի դեմքին տղաների աճյունների նկարները նետած անձը առհասարակ ազնիվ է գործում կամ իսկապես սրտացավ է։ Դերասանություն թող չանեն և մեր տղաների հիշատակն էլ չանարգեն։ Հիմա ով ուզում է հայտնի դառնալ և քաղաքական դիվիդենտ հավաքել՝ շահարկում է մեր զոհերին, պատերազմը, Արցախը, պետական սիմվոլները։ Իրենց քաղաքական խաղերի համար ոտնատակ են տալիս ամեն սրբություն։ Այս ամենն ինձ համար պարզապես նողկալի է։ Բայց մարդիկ, իհարկե, ամեն ինչ տեսնում են և գնահատում են։

– Տիկի՛ն Սամսոնյաննմանօրինակ ակցիաներով ընդդիմությունը որևէ արդյունքի հասնո՞ւմ էԻնչո՞ւ են ընտրել նման գործելաոճ՝ ձեր կարծիքով:

– Անհաջողության տրտմությունն ու դառնությունը ընդդիմությանը ստիպում են գնալ իռացիոնալ քայլերի, դառնալ ավելի ագրեսիվ, ավելի քաոսային և ոչ խելամիտ։ Ակնհայտ է, որ իրենք շարժման ելքի ռազմավարություն չունեն։ Սպառվել են, անելիք չունեն, օրակարգ չկա, մարդ չի գալիս, բայց, միևնույն ժամանակ, հավաքել վրանները և գնալ նշանակում է ինքդ քեզ գլխից խփես։

Իհարկե, խորհրդարանական ընդդիմության քաղաքական շունչն արդեն փչել է, բայց մարդիկ դեռ չեն ուզում դա ընդունել։ Իրենց համար լավագույն ելքը այն կլիներ, որ իշխանությունն ուժով բացեր Ֆրանսիայի հրապարակը, իրենք էլ կհռչակվեին իշխանության զոհը, և ամեն ինչ կավարտվեր։

Բայց իշխանությանը այս վիճակը ձեռնտու է, խորհրդարանական ընդդիմությունը լավագույնս օգնեց կրկին ամրապնդելու վարչապետի երկարակեցությունը և լեգիտիմությունը։ Կարծում եմ՝ սրա համար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը դեռ կպարգևատրի, բայց հիմա խնդիր է դրված արժանապատիվ վերադառնալ խորհրդարան։ Բայց արժանապատիվ հետդարձի որևէ ճանապարհ այլևս չկա։ Խորհրդարանական ընդդիմության կարապի երգը լսեցինք։

– Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները ձեզ համար և՞ս օրինաչափ ենինչպես իշխանության ներկայացուցիչների:

– Ընդհանուր դիտարկմամբ՝ ոստիկանությունը գործում է իրավիճակին համաչափ, սակայն կան առանձին դեպքեր, որոնք անպայման պետք է դառնան ոչ միայն ծառայողական քննության, այլև նախաքննության առարկա, որովհետև եղել են ոստիկաններ, որոնք ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել քաղաքացիների նկատմամբ։

Ֆիզիկական ուժ անհրաժեշտ է գործադրել այնտեղ, որտեղ պետք է։ Բայց առերևույթ, երբեմն գործադրվում է այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա։ Դեպք առ դեպք պետք է ուսումնասիրվի անպայման։ Խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանի գործողությունների համաչափության և իրավաչափության հարցը ես խորհրդարանում անընդհատ բարձրացրել եմ, և բոլորը եկել են այն եզրակացության, որ այստեղ կրթելու, մեթոդների վերանայման և վերապատրաստման խնդիր կա։

Մյուս կողմից՝ մեր ոստիկանությունը տարիներ շարունակ կրել է ոչ պրոֆեսիոնալի և ջարդարարի իմիջը, որից ազատվելը դժվար ջանքեր են պահանջում։ Բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող այսօրվա ոստիկանության աշխատանքը համեմատել նախորդ տարիների պատկերի հետ, որովհետև առաջընթացն ակնհայտ է։ Գոնե հրապարակում Սերժ Սարգսյանի և նրա համակիրների վրա ջրցան չեն պահում։

Խստագույնս պատժի պետք է արժանանան նաև այն քաղաքացիները, որոնք բռնության փորձ են կատարել ոստիկանների նկատմամբ։ Հանրության մեջ ձևավորվել է այն ընկալումը, որ քաղաքացին կարող է ոստիկանի նկատմամբ իրեն ամեն ինչ թույլ տալ, և ոստիկանը իրավունք չունի համապատասխան գործողություններ ձեռնարկել։ Ստացվում է՝ ոստիկանի մազը կարող է ծռվել, իսկ քաղաքացունը՝ ո՞չ։ Սա սխալ ընկալում է։

Վա՛յ էն երկրին, որտեղ քաղաքացիները չեն հարգի և չեն վախենա իրավապահ համակարգից։ Բայց խոսքը այսպես կոչված և մինչև այսօր մեր տեսած «բեսպրեդել» իրավապահ համակարգի մասին չէ, այլ օրենքին ծառայող և բոլորի իրավունքը հավասարապես պաշտպանող համակարգի։ Ոստիկանությունում բարեփոխումները պետք է շարունակվեն։

– Համակարծի՞ք եք խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների այն մտքինոր «Դիմադրություն» շարժման ակցիաների շնորհիվ «Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կատարել կամ հետաձգել է որոշ պայմանավորվածությունների կատարումըորոնք խոստացել էր»: Ընդհանրապեսմեկ ամսից ավելի ձգվող այս շարժումըձեր համոզմամբի՞նչ արդյունքներ է գրանցել:

– Դե, եթե ավելի խոր նայենք քաղաքական խճանկարին, ապա խորհրդարանական ընդդիմությունը միգուցե ճիշտ է, որովհետև իր փողոց դուրս գալու առաքելությունը նպատակ ուներ հիմնականում օգնելու իշխանությանը արտաքին քաղաքական որոշ մարտահրավերներում մանևրելու։ Այս շարժումը իշխանության և ընդդիմության միջև փոխշահավետ գործարքի պես մի բան էր։ Իրենք երկուստեք լավ հասկանում են, թե ինչ են անում։ Ափսոս են այն մարդիկ, որոնք խաբված լքելու են Ֆրանսիայի հրապարակը։

– Խորհրդարանական ընդդիմությունը դեռ որքա՞ն ժամանակ է իր պայքարը շարունակելու հրապարակներում: Իշխանափոխության հասնելու շանսեր ունի՞ այս եղանակով, տիկի՛ն Սամսոնյան:

– Խորհրդարանական ընդդիմությունը հենց սկզբից հրապարակ չէր մտել իշխանափոխության համար։ Ընթացքում ախորժակը բացվեց ու մտածեց՝ բա որ ստացվի։ Բայց չստացվեց։ Հարսանիքներում, եվրոպաներում, լողավազաններում և սրճարաններում ժամանակ անցկացնելով՝ իշխանություն չեն փոխում։ Հրապարակում վրաններ դնելով, բայց տանը փափուկ անկողնում քնելով՝ իշխանափոխություն չեն անում։ Եվ վերջապես՝ ցուցադրական հայրենասիրական շապիկներ հագնելով և մեր իրականության հետ կապ չունեցող երգեր երգելով իշխանափոխություն չեն անում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am