«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բժիշկները Սաակաշվիլուն 17 ախտորոշում են տվել. նա կրկին նիհարել է

12/08/2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը՝ Գեորգին, հայտարարել է, որ բժիշկները կլինիկայում գտնվող եղբորը 17 տարբեր ախտորոշումներ են տվել, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Նա իրեն շատ թույլ է զգում։ Պարզվել է, որ վերջին օրերի ընթացքում նրան ևս 3 ախտորոշում են տվել։ Մենք ակնկալում ենք, որ օտարերկրյա փորձագետներ կժամանեն նրան զննելու համար, և հնարավորինս արագ կկազմակերպվի նրա տեղափոխումը արտասահմանյան կլինիկա: Եթե չեմ սխալվում, նա ունի 14 ախտորոշումներ և վերջին օրերին ավելացել է ևս 3-ը»,–ասել է Գեորգի Սաակաշվիլին։

Նրա խոսքով` եղբայրը փաստացի չի սնվում, իսկ կլինիկա ընդունվելուց հետո արդեն 11 կիլոգրամ նիհարել է։

Հիշեցնենք` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում Ուկրաինայում մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, այժմ կալանքի տակ է գտնվում հայրենիքում: Նա Վրաստան էր վերադարձել  2021 թվականի սեպտեմբերին և անմիջապես ձերբակալվել։