Հինգշաբթի, Հունիսի 17, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

10/06/2021

 Այսօր՝ հունիսի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Մարալիկի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:  Օպերատիվ են գործել նաև  բժիշկները, ովքեր վիրավորներին  մինչև Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել: Օպերատիվորեն  ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորութամբ:  Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն  Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնի քննիչները: Օպերատիվորեն  ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ  խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  վիրավորներից երկուսին հիվանդանոց են ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Միխայիլ Գրիգորյանն ու Արգամ Մելիքյանը, ովքեր այնուհետև վերադարձել են դեպքի վայր ու այս պահին էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն դեպքի վայրում,  որ հրշեջ–փրկարարներն ու քննիչները կարողանան աշխատել: