«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ն՝ արտակարգ

01/03/2021

Փետրվարի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 91, փլուզման 6, հեղեղման 1, քարաթափման 2 , ինքնասպանության փորձի 6 դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 122 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 171 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 143 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: