«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անընդունելի է միջազգային հանրության անգործունյա վերաբերմունքը, որը հանգեցնում է Արցախի երեխաների կրթության և այլ իրավունքների խախտմանը. ԱՀ ՄԻՊ-ը նամակներ է հղել

24/01/2023

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին:

Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը:

Պաշտպանը նշել է, որ անընդունելի է միջազգային հանրության կողմից ցուցաբերած  անգործունյա վերաբերմունքը, որը հանգեցնում է Արցախի տասնյակ հազարավոր երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների կոպիտ խախտմանը, և կոչ արել նշված կազմակերպություններին և դերակատարներին կոչերից և դատապարտումներից անցնել կոնկրետ հասցեական քայլերի և հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին:

Նամակը՝ այստեղ: