«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը պատրաստ է Իրանի դեմ ռազմական միջամտության դիմել «որպես վերջին միջոց». Foreign Policy

04/12/2022

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է դիմել ռազմական միջամտության՝ որպես վերջին միջոց, որպեսզի թույլ չտա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել», սա հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Foreign Policy-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։

Ինչպես նշել է բարձրաստիճան դիվանագետը, միևնույն ժամանակ, ամերիկյան ղեկավարությունը դեռ նախընտրում է դիվանագիտությունը՝ որպես Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման հարցը լուծելու լավագույն միջոց։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ավելի վաղ հույս էր հայտնել, որ Իրանի ներկայացուցիչների հետ տեխնիկական հանդիպում կկայանա բաց մնացած հարցերի լուծման համար։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 17-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը որոշում ընդունեց, որը մատնանշում է Թեհրանի պարտավորությունը՝ համագործակցել գործակալության հետ երեք չհայտարարված տեղամասերում ուրանի հետքերի հայտնաբերման հետաքննության հետ կապված: Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական   ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ասել է, որ Իրանում ուրանի մասնիկների հայտնաբերման 20-ամյա թեման ոչ համարժեք արժեք է ձեռք բերել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾ) շուրջ բանակցություններում։