«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան

27/09/2022

Իրանն ու Ռուսաստանը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր ունեն։ Բայց մենք չենք աջակցում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին, ինչը դրա շարունակման կհանգեցնի։ Այս մասին Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Իրանն ԱԹՍ-ներ է վաճառում Ռուսաստանի Դաշնությանը։

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատերազմի՝ լինի դա Ուկրաինայում, Եմենում, թե Պաղեստինում։ Եվ մենք նաեւ մասնակցել ենք Ուկրաինայում խաղաղության եւ հրադադարի հասնելու ջանքերին։ Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան։ Եվ մենք կշարունակենք օգնել քաղաքական երկխոսությանը եւ այս ճգնաժամի՝ քաղաքական բանակցությունների միջոցով լուցմանը»,- ասել է նա։