«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Իրավունք». Վահե Հակոբյանը ծանր է տարել

12/07/2022

«Իրավունք» թերթը գրում է. «Եթե ընդամենն ամիսներ առաջ Սյունիքում «սյունյաց ողջույններով» էին դիմավորում Նիկոլ Փաշինյանին, ապա նրա տիկինոջը՝ Աննա Հակոբյանին դիմավորեցին կարմիր վարդերով: Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը մեկը մյուսի հետեւից աչքի ընկան Աննա Հակոբյանին սիրալիր դիմավորելով ու «ֆոտոսեսիաներով»:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս տեսարանը բավական ծանր է տարել Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, հատկապես, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մինչեւ վերջերս նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում