«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿՄԽԿ-ն Ադրբեջանում պահվող հայ գերիներին օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների հետ

11/05/2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 73 գերի։