«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանն արձագանքում է Թուրքիայի սպառնալիքներին

03/10/2022

Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ, գրում է ermenihaber.am-ը:

Որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։


Հունաստանի քաղպաշտպանության նախարարն էլ այդ սպառնալիքին ի պատասխան հայտարարել է, որ իրենց երկիրը պատրաստ է ցանկացած իրավիճակի և Էրդողանի կողմից կատարվելիք ոչ մի քայլը իրենց չի կարող զարմացնել։

«Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք գլուխ հանել, հույն ժողովուրդը չպետք է վախենա։ Ինչ էլ անեն-չանեն, մեկ է, նրանք չեն կարող Հունաստանի սահմաններ մտնել»,- նշել է նախարար Թեոդորիկակոսը։

Հունաստանի վարչապետն Կիրիակոս Միցոտակիսն էլ նշել է, որ ի տարբերություն Էրդողանի՝ ով միայնակ է, Հունաստանը միայնակ չէ և սատարողներ ունի։