ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ւր կարող է տանել Սրբազան շարժումը
03/10/2024
Բագրատ Սրբազանի շարժումը կարող է հաջողություն ունենալ միայն այն դեպքում, երբ նա գործի առանց նախկին նախագահների աջակցության, քանի որ ժողովուրդը կտրականապես չի ընդունում նրանց։ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով նա ոչ մի նոր բան չասեց, այլ ուղերձով հայտնեց այն, ինչ մենք լսել ենք նախորդ մի քանի ամիսների ընթացքում։ Այս պահին Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ իրականացնել։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են Սրբազան շարժման մեկնարկը։