«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԿԵՐՏԵԼՈՒՆ. Արմեն Ճուղուրյան, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

29/06/2020

Մթնշաղ էր: Արշավախումբը վրաններ խփեց լեռան ստորոտին, և բոլորը պառկեցին հանգստանալու: Արևածագին դժվար վերելք էր սպասվում դեպի լեռան գագաթ:

Հայկի քունը չէր տանում: Նրա գլխում անվերջ հարցեր էին պտտվում. ի՞նչը հատկապես խանգարեց հզոր Հայաստան ստեղծելուն, որի կենտրոնում, ինչպես դարեր առաջ, պետք է վեր բարձրանար Արարատը՝ իր շուրջը համախմբելով աշխարհասփյուռ հայությանը: Եվ հենց այդ ընթացքում էր, որ Հայկի ականջին Արմենո պապը շշնջաց.

– Ինչո՞ւ չես քնում, վաղը դժվար ճանապարհ ես անցնելու, ուժերդ պետք է ժողովես:

– Քունս չի տանում, ի՛մ սիրելի բարեկամ, մտքերս խճճվել են, մի քիչ հուզված եմ ու մտահոգ: Ա՜խր շատ անարդար է տեսնել գերեվարված Արարատը: Դե՛, ասա, Արմենո՛ պապ, ի՞նչը խանգարեց մեզ ունենալ հզոր հայրենիք, ինչո՞ւ բախվեցինք այս պատմական անարդարությանը, – մտահոգ արտաբերեց Հայկը:

– Այդ հարցը չունի միարժեք պատասխան, – ասաց Արմենո պապը: – Եթե հետևենք հայ պատմաբանների մեկնաբանություններին, ապա Հայաստանի աշխարհագրական դիրքն էր պատճառը, որ դարերի ընթացքում չձևավորեցինք կայուն և հզոր պետականություն: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի գերհզոր պետությունների միջև` պատմական Հայաստանը դարձավ պայքարի թատերաբեմ և անընդհատ հյուծվեց:

– Իսկ դու այդպես չե՞ս կարծում,– տարակուսեց Հայկը:

– Իհարկե՛, դրա մեջ ճշմատության հատիկ կա,–պատասխանեց Արմենո պապը: – Բայց, մյուս կողմից էլ, երբ նայում ես պատմական Հայաստանի քարտեզին, մնում ես զարմացած՝ ինչպե՞ս կարող էր դարավոր թշնամին գրավել մեր անառիկ լեռնաշխարհը:

– Իրո՛ք, կարծես թե Հայկական լեռնաշխարհը պետք է անառիկ ամրոցի դեր խաղար մեզ համար,– տարակուսանքով ասաց Հայկը,–բայց այն միշտ բաց է եղել թշնամու առաջ: Ուրեմն՝ ի՞նչ. նորից ինքներս մե՞ր մեջ որոնենք մեր ազգի պատմական ձախողումների պատճառները` առանց օբյեկտիվ գործոններ փնտրելու դրսում:

– Համամիտ եմ քեզ հետ, սիրելի՛ Հայկ, – համաձայնեց Արմենո պապը:

– Ամենից լուրջ գործոնը, որը թույլ չտվեց մեզ կերտել հզոր հայրենիք, կարծում եմ՝ այն էր, որ չկարողացանք ապավինել ինքներս մեր ուժերին և հիմնականում հույսեր կապեցինք օտարների հետ:

– Եվ գիտե՞ս, զարմանալին այն է, որ նույնկերպ շարունակում ենք մինչ օրս: Տոնելով Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը` դեռևս հայացքներս Արևմուտք ու Հյուսիս ենք հառում և, չգիտես ինչու, դաշնակիցներ որոնում մեր պետականության ամրապնդման համար, – սրտնեղեց Հայկը:

– Դաշնակցային ձգտումները մեզ միշտ էլ խանգարել են՝ թուլացնելով մեր պետականությունը: Ասեմ ավելին, մինչև հիմա չենք ունեցել նվիրված դաշնակիցներ

և, որպես կանոն, մեր դժվար օրերին լքվել ենք հե՛նց նրանց կողմից: Մինչ օրս էլ չհաս-կացանք, որ դաշնակիցներ պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ հենց մեր մեջ:

– Այդ ինչպե՞ս, – հետաքրքրվեց Հայկը:

– Ա՛յ, օրինակ, մեր օրերում Հայաստանի Հանրապետությունը զանազան տնտեսական դաշինքների է ցանկանում միանալ: Հանրությունը բանավիճում է, թե որն է ճիշտ կողմնորոշումը` դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի Ռուսաստան: Բայց, ի զարմանս ինձ, չի էլ քննարկվում առավել հուսալի դաշնակցի` հայկական սփյուռքի տնտեսական հնարավորությունների օգտագործման հարցը, ինչը մեր նորանկախ հանրապետությանը ուժ ու կորով կհաղորդի, – բացատրեց Արմենո պապը:

– Ուրեմն՝ արտաքին դաշնակցային նկրտումնե՞րն են խոչընդոտում մեր հզոր պետականության կայացմանը,– հարցրեց Հայկը:

– Ոչ միայն,– պատասխանեց ծերուկը: – Ա՛յ, եթե դու շրջագայես թեկուզ Հայաս-տանի Հանրապետության տարածքում, ամենուր կտեսնես հինավուրց եկեղեցիներ:

– Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, չէ՞ որ դրանք ոչ միայն Աստծո տաճարներ են, այլև հոգևոր ու մշակութային գանձեր, ու որքան շատ լինեն, այնքան հպարտորեն կներկայանանք աշխարհին: Իզուր չէ, որ Հայաստանը համարվում է թանգարան բաց երկնքի տակ, – սրտնեղեց Հայկը:

– Իհարկե՛, դա այդպես է: Բայց ո՞ւր են ամրոցներն ու բերդաքաղաքներն այդ թանգարանում: Ինքդ դատիր. ամենուր եկեղեցիներ ենք կառուցել, բայց ոչ պաշտպանական ամրոցներ: Միայն աղոթքով չէ, որ պիտի դիմակայեինք թշնամուն, – արդարացավ Արմենո պապը:

– Եվ դա մեզ դաս չեղավ: Կարծես թե նույնկերպ վարվում ենք մեր օրերում: Ասում ենք՝ փող չկա, որ ֆաբրիկաներ գործարկենք, նորանկախ երկիրը տնտեսապես ամրացնենք, թուլացնենք մեր կախվածությունն օտարից, բայց նորից ու նորից շարունակում ենք նոր եկեղեցիներ կառուցել, – նկատեց Հայկը:

– Գիտե՞ս, սիրելի՛ Հայկ, չեմ ասում, որ հրաժարվենք լինել երկնային տիրասերներ, մոռանանք Աստծուն, բայց մի քիչ էլ պետք է հարգենք մեր երկրային տերերին, – շարունակեց ծերունին: – Բանն այն է, որ բոլոր ժամանակներում հայոց թագավորներն արժանավայել չեն գնահատվել, ինչն էլ խանգարել է մեզ ուժեղ պետականություն կերտելիս: Դավաճանել ենք նրանց, դավել, անգամ հանձնել թշնամուն՝ առանց հասկանալու, որ տիրոջ շուրջ համախմբվելով ամրապնդում ենք մեր պետությունը:

– Ես այդ մասին շատ եմ խորհել,– հավելեց Հայկը: – Մենք առավել անձնասեր ենք, քան տիրասեր: Մի ժողովուրդ, որի ամեն մի անդամ իրեն գեներալ է պատ-կերացնում և չի ցանկանում զինվոր լինել, չի կարող հզոր բանակ դառնալ և դիմակայել ոսոխին:

– Այդպես էլ կա: Չենք ուզում լինել զինվոր, բոլորս գեներալ ենք, – հաստատեց Արմենո պապը:

– Ուրեմն՝ ժամանակն է, որ մտածենք, թե ինչպես ձերբազատվենք եսասիրական նկրտումներից և մեր հայացքն ուղղենք դեպի պետությունը, փորձենք համախմբվել հանրային և, ինչու չէ, նաև մեր ազգային շահերի շուրջ: Առաջին դասը, որ ստացանք անկախության տարիներին, ձեռներեցական անձնային և հանրային շահերի անհամապատասխանությունն էր: Մեր գործարարների մեծ մասն այդպես էլ չընկալեց, որ անձնական շահը պետք է փոքր-ինչ ստորադասել հայրենիքի շահին: Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ. «ծաղկեցին» պետական ունեցվածքի թալանը, կոռուպցիան, քրեաօլիգարխիկ համակարգը՝ կործանելով ամբողջ տնտեսությունը: Եթե ուսումնասիրենք Իսրայելի տնտեսության զարգացման հետագիծը, ապա կհամոզվենք, որ գործ ունենք, այսպես ասած, «ազգայնամոլ» տնտեսական համակարգի հետ, որը համախմբում է գործարարներին ազգային տանիքի տակ, և արդյունքում ձեռներեցական անձնական եկամուտներից զգալի մասնաբաժիններ են հատկացվում գերակա շահ համարվող տնտեսական ոլորտներին:

– Ա՛յ, օրինակ, անկախության ձեռքբերումից ի վեր ձևավորեցինք բազում քաղաքական կուսակցություններ` արժանավոր և երբեմն էլ՝ անարժան առաջնորդներով: Եվ փոխանակ այդ կուսակցությունները միահամուռ լծվեին հայ-րենիքի շենացման գործին, համախմբվեին երկրի առաջնորդի շուրջ, ընդհակառակը` սկսեցին միմյանց փնովել և կազմաքանդ գործունեություն ծավալել` միայն ձգտելով տիրանալ իշխանական աթոռներին:

– Եվ ոչ միայն տիրասեր, այլև ազգայնամոլ չենք ու, չգիտես ինչու, ձգտում ենք կոսմոպոլիտիզմի՝ աշխարհաքաղաքացիության: Իսկ դա նույնպես թուլացնում է ազգային պետականության հզորացման գործընթացը, – հավելեց Հայկը:

– Հոգ չէ, որ մեզ կմեղադրեն ազգայնամոլության մեջ,– համաձայնեց Արմենո պապը: – Գիտեմ, որ մեր օրերում ազգայնամոլությունը բացասաբար է ընդունվում ազգերի համաշխարհային ընտանիքում, բայց, միևնույն է, պետք է լավ հասկանանք, որ ազգին նվիրումն ու նրա մեծարումն աշխատում է ի շահ հայ ժողովրդի պետա-կանության ամրապնդման: Համաշխարհային պատմությունն էլ է ցույց տալիս, որ ազգայնամոլությունը հանգեցնում է ժողովրդի համախմբմանը ազգային գաղափարների շուրջ, համազգային նպատակների իրականացմանը, որոնց պակասը միշտ էլ զգացել ենք:

– Եվ միգուցե հայ ժողովրդի նշանավոր զավակ Նժդեհն էլ էր հասկացել, որ միայն զենքով հայրենիք պաշտպանելը դժվար գործ է, ու դա պետք է լրացվի ազգային գաղափարախոսությամբ, որին զորավարն այնքա՜ն մեծ նշանակություն տվեց՝ մշակելով հայ ժողովրդի ցեղակրոնության դրույթները, – արտաբերեց Հայկը:

– Իհարկե՛, համաձայն եմ քեզ հետ, ի՛մ սիրելի բարեկամ,– հավելեց ծերունին: –Աշխարհաքաղաքացիությունը մեզ համար չէ, մի՞գուցե այն արդարացված է մեծ ազգերի համար, որոնք արդեն իսկ պաշտպանված են իրենց թվաքանակով ու բարյացակամ հարևաններով: Իսկ փոքրաթիվ հայ ժողովուրդը, շրջապատված դարավոր թշնամիներով, պետք է ազգայնամոլությունը կիրառի որպես պաշտպանիչ վահան:

– Ուրեմն՝ պետականության հզորացման ճանապարհին կոսմոպոլիտիզմը մեզ խանգարո՞ւմ և ոչ թե օգնո՞ւմ է, – տարակուսանքով հարցրեց Հայկը:

– Ես դրանում ավելի քան համոզված եմ, – պատասխանեց ծերունին: – Հատկապես մեր օրերում, երբ խոշոր պետությունները պաշտպանում են ժողովրդա-վարությունը և մերժում ազգայնամոլությունը, միևնույն է, այդ քողի տակ ազգային շահեր են թաքնված: Լա՛վ, ե՛կ մեր բանավեճն ընդհատենք: Արդեն շատ ուշ է, և քեզ առողջ քուն է հարկավոր, որ ուժերդ հավաքես ու հասնես լեռան գագաթ: Բարի գիշեր:

– Բարի գիշեր, – շշնջաց Հայկը և, փակելով աչքերը, փորձեց քնել:

Սակայն, Արարատի լանջին քուն գտնելն այնքան էլ հեշտ չէր. օդում կախված շատ հարցեր էին մնացել, որոնք ժամանակին չէին մտահոգել Հայկին, իսկ հիմա նրան հանգիստ չէին տալիս: Եվ լավ էր, որ Արմենո պապն օգնում էր իր պար-զաբանումներով ու մեկնաբանումներով, որոնց հետ Հայկը հիմնականում համաձայն էր: Սիրտը ցավում էր, բայց նաև գիտակցում էր, որ ինքնագովեստից ոչինչ չենք շահելու: Թո՛ղ որ մեզ գովեն ուրիշները, իսկ մենք, ինքնաքննադատաբար մոտենալով մեր ազգային առանձնահատկություններին, պետք է ազգովի կամք դրսևորենք ու ձերբազատվենք այն արատներից, որոնք մեզ միշտ են խանգարել ու հիմա էլ խանգարում են հզոր հայրենիք կերտելիս: