ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանն ու կողմնակիցները շարժվում են դեպի Կառավարության շենք
12/06/2024
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ գնում են կառավարության շենք, քանի որ տեղեկություններ ունեն, որ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնտեղ է:
՛՛Գնանք տեսնենք՝ դարձյա՞լ փախել է, թե՞ ոչ՛՛,-ասաց նա:
Բագրատ արքեպիսկոպոս գալստանյանը նաև ասաց, որ նույնիսկ մտածում է՝ իսկ գուցե անիմա՞ստ է գնալը, քանի որ Փաշինյանը կարող է այնտեղ չլինել: ՛՛Մի անգամ էլ ինքնախաբեությամբ զբաղվենք՛՛,-նշեց նա՝ նկատի ունենալով, որ մի անգամ էլ իրենք իրենց համոզեն, որ վարչապետն այնտեղ է:
Նա նաև նշեց, որ առավելագույնը 500 մարդ մնա տեղում, իսկ մնացածները գան իր հետ, այնուհետև վերադառնան Բաղրամյան՝ իրենց ընկերներին միանալու:
Բագրատ Սրբազանը հավելեց, որ վաղը 10.00 կառավարության նիստ կա, նա բոլորին հորդորեց 9.30 լինել Կառավարության շենքի մոտ: