
ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ներքին կարգով որոշ մարդիկ ազատվել են վարժական հավաքներին մասնակցելուց
31/05/2023
Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, թե Պաշտպանության նախարարությունը ներքին կարգով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» է տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը։ Եթե գիտեք նման մարդու, ով ազատվել է վարժանքներից, ասեք: Դա օրենքով սահմանված կարգով վերաբերում է բոլորին», - նշեց Թորոսյանը: