«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանն Ալիևին համարում է «լավագույն վերլուծաբաններից մեկը» Ուկրաինայի հետ կապված իրավիճակում

25/03/2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին համարում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Տարածաշրջան այցելող ղեկավարների հետ քննարկում ենք նաեւ տարածաշրջանի խնդիրները։ Օրինակ՝ իմ եղբայր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկօրյա այցի ժամանակ մեր հիմնական թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նա այն առաջնորդներից է, որը բոլորից լավ գիտի Ռուսաստանը։ Նրա հարաբերությունները պարոն Պուտինի հետ քաջ հայտնի են»,- ասել է Էրդողանը:

Նա Ալիեւին անվանել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակի «լավագույն վերլուծաբաններից մեկը»՝ նշելով, որ «հնարավորություն է ունեցել նրա հետ խոսել շատ բաց եւ հստակ»։