«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իլհամ Ալիևն այսօր կհանդիպի Էրդողանի հետ

14/05/2022

Այսօր հանդիպում կանցկացվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։

Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի Ռիզե քաղաքում։ Ռիզե-Արտվին օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելուց հետո պետությունների ղեկավարները կհանդիպեն։

Նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռներն առաջին վայրէջքը կիրականացնեն Ռիզե-Արտվին օդանավակայանում։