«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները Անկարայում կհանդիպեն Չավուշօղլուի հետ

16/05/2022

Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Անն Լինդը, Պեկկա Հաավիստոն և Մևլութ Չավուշօղլուն կհանդիպեն Անկարայում՝ քննարկելու սկանդինավյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Շվեդիայի ԱԳՆ-ն։

Նիստում Թուրքիան նախատեսում է պարզաբանել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։

Ինչպես ավելի վաղ ասել էր Լինդը, նա «խորապես հավատում է, որ թյուրիմացությունները կհարթվեն, և որ դրանք չեն խանգարի դիմելու գործընթացին»:

Ֆինլանդիան և Շվեդիան, որոնց անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում չի աջակցում Թուրքիան, հրաժարվել են բավարարել Անկարայի խնդրանքը՝ հանրապետությունում ահաբեկչական ճանաչված խմբավորումների գործունեությանը մասնակցության մեջ կասկածվող 33-ի արտահանձնման վերաբերյալ։