«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվայում հույս ունեն, որ «3+3»-ի երկրորդ նիստը տեղի կունենա հունիսի վերջին

17/05/2022

«3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ նիստը նախապատրաստման փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Հույս ունենք երկրորդ նիստը անցկացնել առաջին կիսամյակի վերջին», - հավելել է փոխնախարարը:

Ռուդենկոյի խոսքով՝ 2021 թ. դեկտեմբերին «3+3» ձևաչափով հիմնված տարածաշրջանային խորհրդակցական այդ հարթակը՝ «Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա», պահանջված և հեռանկարային մեխանիզմ է, որը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացմանը:

«Տարածաշրջանի բոլոր երկրներին այս գործընթացի մեջ ներգրավելը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկխոսություն ձևավորելու, օրինակ, Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով: Հարավկովկասյան երկրների և նրանց հարևանների միջև համագործակցության հավելյալ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի գործում համագործակցության հետ», - մեկնաբանել է Անդրեյ Ռուդենկոն: