«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ի սահմաններին իրավիճակը. հենց այնտեղ են ձևավորվում մեր անվտանգությանը սպառնացող մի շարք վտանգներ. Պուտին

29/09/2022

Ստեղծված պայմաններում արտաքին անվտանգությունը և ներքին կայունությունը ԱՊՀ երկրների զարգացման կարևորագույն պայմաններն են: Այս մասին ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակապով հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:

«Մարտահրավերները չեն պակասում, ավելին՝ երկարամյա հակամարտությունները սրվում են, նոր լուրջ խնդիրներ են առաջանում։ Մեծ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ի սահմաններին իրավիճակը. հենց այնտեղ են ձևավորվում մեր անվտանգությանը սպառնացող մի շարք վտանգներ, եթե դրանք ժամանակին չկանգնեցվեն, բացասաբար կազդեն մեր երկրների վրա», - նշել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գործակցությունը լուրջ ռեսուրս է ազգային տնտեսությունների աճի, դրանց մրցունակության և համաշխարհային շուկաներում ԱՊՀ պետությունների դիրքերի ամրապնդման համար։