«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պետրոս Մեծի ծոցում խախտել է ՌԴ ջրային սահմանը

24/11/2020

Ռուսական խաղաղօվկիանոսյան նավատորմի «Ծովակալ Վինոգրադով» նավը զգուշացրել է ամերիկյան USS John S. McCain հրթիռային էսկադրային ականակիրի կողմից Պետրոս Մեծի ծոցում ռուսական պետական սահմանը խախտելու մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ ականակիրը, որը մի քանի օր է, ինչ գտնվում էր Ճապոնական ծովում, ժամը 06:17-ին (Երևանի ժամանակով 07:17) խախտել է ռուսական սահմանը` 2 կմ խորանալով ռուսական ջրերում:

«Խաղաղ օվկիանոսի նավատորմի «Ծովակալ Վինոգրադով»  խոշոր  նավը, որն անմիջական հետևում էր ամերիկյան ականակրին, միջազգային կապի ալիքում օտարերկրյա նավին նախազգուշացրել է նման գործողությունների անթույլատրելիության և տարածքային ջրերից ներխուժածին հարկադրաբար դուրս հանելու գործողության դիմելու հնարավորության մասին»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Զգուշացումը ստանալուց հետո ամերիկյան նավը անմիջապես լքել է ռուսական ջրերը: Այլ մանրամասներ հայտնի չեն:
 

tert.am