«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը. Տոյվո Կլաար

26/09/2020

Եվրամիությունը պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը, այսօր Բաքվում հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը։

Եվրոպացի դիվանագետը նաև ընդգծել է ղարաբաղյան խնդրի շուրջ առանց նախապայմանների, առարկայական բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու կարևորությունը։

Բաքուն կրկին մերժել է առաջարկը: «Վստահության միջոցառումների համար պետք է պահը հասունանա», - ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, վերստին դնելով նախապայման: «Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի հողերի օկուպացիան». - ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, ասել է նա։

Հայկական կողմը, մինչդեռ, բազմիցս է հայտարարել, որ համաձայն է միջազգային հետաքննական մեխանիզմներ հաստատել՝ շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու համար։

Փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: