Հինգշաբթի, Հունվարի 21, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՐԱՏԱՊ . ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ

14/01/2021 29

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջագզային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։

Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։

Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյան