ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանում խթանելու արևմտամետ կառույցները
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանմանն ուղղված աշխատանքները, ասվում է ՏԱՍՍ-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (SVR) մամուլի բյուրոյից ստացված հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է Արտաքին հետախուզության ծառայությունը, «ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է աշխատանքները մի շարք միջոցառումների վրա՝ խթանելու արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների գործունեությունը Հայաստանում»։
«Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել «ուղղորդող ազդեցությունը» Հայաստանի քաղաքական վերնախավի վրա: Արագացնել վերջնական վերակողմնորոշման գործընթացը, որը ծրագրում են իրականացնել Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաների համաձայն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
«Խնդիր է դրվել Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ», - նշվում է զեկույցում