«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը հեռանկար չունի. Ռոստոմյան

12/02/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը հեռանկար չունի, բայց Հայաստանի համար կարող է լրջագույն պրոբլեմներ առաջացնել։

«Հայաստանն այն շռայլությունը չունի, որ «կամ-կամ»-ի պրոցես իր առաջ դնի, ընտրի՝ այստե՞ղ, թե՞ այնտեղ, մանավանդ այն պարագայում, երբ «կամ-կամ»-ի ընտրության կողմերն այսօր պատերազմական վիճակի մեջ են»,- ԱԺ-ում ասաց նա։

Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանն այսօր շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ լիիրավ անդամ ու սա առնվազն իմպերատիվ կերպով պահանջում է չկատարել քայլեր ու չմտնել այնպիսի գործընթացների մեջ , որոնք Հայաստանին կկանգնեցնեն «կամ-կամ»-ի ընտրության առջև։

Ըստ Ռուստամյանի՝ ակնհայտ է, որ Հայաստանը միաժամանակ չի կարող անդամակցել իրար հետ անհամատեղելի կառույցների հետ։

«Հետևաբար, ԵՄ ինտեգրման գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնում Հայաստանի անվտանգությանն ու լինելիությանը»,- ընդգծեց Ռուստամյանը։

Պատգամավորը հայտարարեց՝ անդամակցելով ԵՄ-ին՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը դառնալու է ոչ թե Եվրոպական միությունը, այլ՝ Թուրքիան։

«Դուք  Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնելու մեր ժողովրդին»,- նշեց նա։