«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վոլֆովիչը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ գագաթաժողովում

03/12/2024

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել է, որ Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ գագաթաժողովում, որն ընթացել է Աստանայում, նրա իմիջը դրական չի դարձնում։

«Իհարկե, անդամներից մեկի միտումնավոր բացակայությունը դրական չի դարձնում Հայաստանի իմիջը»,- ասել է նա «Բելառուս 1»-ի եթերում։

Այնուամենայնիվ, ավելացրել է նա, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։

Վոլֆոֆիչի խոսքով՝ բոլոր հարցերը, որոնք հինգշաբթի քննարկվել եւ համաձայնեցվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ Աստանայում եւ ներկայացվել են պետությունների ղեկավարնեի դիտարկմանը, արդյունքում դիտարվել են։