Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որը պահանջում է համատեղ որոշման կայացում. Լևոն Տեր-Պետրոսյան
Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցած նախագահների հանդիպման մասին, որին մասնակցել էին Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հանդիպման մասին պայմանավորվել են սեպտեմբերի 18-ին՝ Կաթողիկոսի այցից հետո, իսկ եթե հանդիպումները շարունակվեն, Գարեգին Բ-ն մտադիր է նաև հրավիրել Արամ Ա Կաթողիկոսին։
ՀՀ երրորդ նախագահը խոսել է հանդիպման արդյունքների մասին և ասել, որ ինքը բացարձակապես թևաթափ չի եղել, իսկ հանդիպումից առաջ կազմել ու ներկայացրել է հանդիպման մասին հրապարակվելիք հաղորդագրության տեքստը:
Նա այդ տեքստն ընթերցել է եթերում. ՛՛Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ըննդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը՛՛։
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ո՞վ էր դեմ այդ հայտարարությանը, Տեր-Պետրոսյանը չի պատասխանել, միայն ասել է, որ դա դա ներքին խոսակցություն է:
՛՛Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին, այնպիսի պահ է, որը պահանջում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում՛՛,-նշել է նա: