«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կարող է տալ Փաշինյան-Էրդողան հանդիպումը

26/09/2024

Վարչապետ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ չպետք է գերագնահատել, քանի որ այն էապես ոչինչ չի տալու կողմերին։ Դրա պատճառն այն է, որ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը մի բան էր ասում, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից՝ այլ բան։ Որպեսզի գտնենք մեր տեղը այս արևի տակ և պահպանենք ՀՀ-ի ինքնիշխանությունը, հարկավոր է բանակցել մեր բոլոր հարևանների հետ մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումները Նյու Յորքում։