«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկուշաբթի օրը պարզ կդառնա՝ Տոնոյանը կշարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ ոչ

04/02/2023

Փետվարի 6-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է իր որոշումը հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի վերաքննիչ բողոքի առնչությամբ:

Այս մասին 168.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր Տոնոյանի փաստաբանների միջնորդությունը՝ նախկին նախարարին կալանքից ազատ արձակել 35 միլիոն դրամ արժեքով նրա բնակարանի գրավադրման դիմաց:

Ավելի ուշ՝ 2023-ի հունվարի 11-ին, Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր.

 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռևս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարևոր նշանակություն և էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման և գնահատման համար»: Դատարանը նաև «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները:

Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին»:

Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»: 

Հավելենք, որ 168.am-ը գրել

 էր, որ վկաների թիվը հրթիռների գործով հասնում է 15-ի:

Նրանց թվում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, կան նաև նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը և այլք: